Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Դեղաբույսեր

Կռատուկի արմատները` դեղամիջոց շաքարախտի դեմ. tert.am

Կռատուկի արմատները` դեղամիջոց շաքարախտի դեմ. tert.am

Առողջարար բանջարեղենի մասին խոսելիս պետք է հաշվի առնել նաև կռատուկի բուժիչ հատկությունները, որոնց մասին քչերը գիտեն, գրում է Healthy food star-ը։
 

Ըստ աղբյուրի՝ կռատուկի օգտակար հատկությունները նկատելի են կանոնավոր օգտագործելու դեպքում: Դրա արմատները բավականին նման են կարտոֆիլին, ինչն օգտագործում են դեղագործության մեջ:

Ի տարբերություն սովորական կարտոֆիլի, այն օսլա չի պարունակում, փոխարենը հարուստ է ինսուլինով, այդ իսկ պատճառով հիանալի դեղամիջոց է շաքարախտով հիվանդների, ինչպես նաև ճարպակալմամբ տառապողների համար:

Այն կարելի է սննդի մեջ օգտագործել թարմ վիճակում, շերտերով կտրատել բանջարեղենային աղցանների մեջ: Այն կարելի է ավելացնել նաև այլ կերակուրներին՝ աղացած վիճակում, օրինակ, եփած կարտոֆիլին: Այն հանդիպում է նաև ալյուրի տեսքով` հաց պատրաստելու համար:

Շաքարախտով հիվանդներն այս բանջարեղենը կարող են օգտագործել անսահմանափակ քանակությամբ, քանի որ նվազեցնում է արյան մեջ շաքարի պարունակությունը: Կռատուկը կալիումի լավ աղբյուր է, պարունակում է նաև B1, B2, C վիտամիններ: Առողջարար հատկություններն լիարժեք ստանալու համար այն առավել օգտակար է թարմ վիճակում՝

Սկզբնաղբյուր. tert.am
Լուսանկարը. volosylike.ru
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Մեդ-Պրակտիկ

30.10.2015

Հարգելի Գայանե Վարդանյան, բարև Ձեզ: Հայցում ենք Ձեր ներողամտությունն ուշացած պատասխանի համար: Սույն հոդվածի հեղինակային իրավունքները պատկանում են tert.am կայքին, և մենք հոդվածում փոփոխություններ կատարելու  իրավունք չունենք: Ինչ վերաբերում է "Կռատուկին", այն բոլորիս հայտնի "Լօշտակն" Է կամ  ռուսերեն տարբերակով "Лопух"-ը:

Գայանե Վարդանյան

09.08.2015

Եթե գրում եք որևե բանջարեղենի մասին, շատերիս համար անասկանալի կամ նոր անուներ են, գոնե փակագծերի մեջ գրեք ժողովրդական տարբերակը կամ անգլերեն ռուսերեն տարբերակը, շնորհակալություն:

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ